Այս ցրտին ոչ մեկ չի ցանկանում կռիվ անել դրսում, «Վրացական երազանքի» կողմից սպասում ենք ողջամիտ փոխզիջման, հավաքված ենք հենց դրա համար. Ալեկո Էլիսաշվիլի

22:43, 20.11.2020

«Շնորհակալություն Գերմանիայի դեսպանին, բոլոր դեսպաններին, մենք պայքարում ենք հենց դրա համար, որպեսզի ընտրությունների կանոնները, ընտրական վարչակազմն այնպիսին լինեն, որ ընտրությունների երկրորդ օրը չլինեն  ավանդական հուզմունքը, դժգոհությունը և բողոքը»,- այս մասին հայտարարել է «Մոքալաքե» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին, մեկնաբանելով Հուբերտ Քնիրշի հայտարարությությունը:

Էլիսաշվիլին ասում է, որ իրենք վրացական երազանքից ողջամիտ փոխզիջում են ակնկալում:

«Այստեղ մենք պայքարում ենք հենց դրա համար, դրա համար են այս բանակցությունները: Այս ցրտին ոչ մեկ չի ցանկանում կռիվ անել դրսում, «Վրացական երազանքի» կողմից սպասում ենք ողջամիտ փոխզիջման, հավաքված ենք հենց դրա համար»,- հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը հայտարարել էր. «Վրաստանը կորցնելու ժամանակ չունի, անթույլատրելի է ասել, որ հնարավոր է ընտրությունները ապագայում լավը լինեն և հենց այդ ժամանակ կմասնակցեմ քաղաքական գործընթացին»:

Նմանատիպ