Կառավարության վարչակազմում ընթանում է Իրակլի Կոբախիձեի և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հանդիպումը

12:11, 20.12.2024

Կառավարության վարչակազմում ընթանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հանդիպումը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 18-ին ևս հանդիպել էր Իրակլի Կոբախիձեի հետ։ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Եվրոպայի խորհրդի արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև երկրում ընթացող իրադարձությունները։

Բացի այդ, Թբիլիսի կատարած այցի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Նմանատիպ