Կանադայում անտառային հրդեհների դեմ պայքարում են Ալբերտա և Բրիտանական Կոլումբիա նահանգներում

14:13, 21.07.2024

Կանադայում անտառային հրդեհներ են մոլեգնում Ալբերտա և Բրիտանական Կոլումբիա նահանգներում։ Աղետի գոտում տարհանման հրաման է տրվել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Անտառային հրդեհների դեմ պայքարում են նավթով հարուստ Ալբերտա նահանգի հինգ տարբեր շրջաններում։ Հինգ հազար բնակչի հրաման է տրվել տարհանել։ Նահանգում գրանցվել է 158 հրդեհ, որոնցից 55-ը չեն վերահսկվում։

Ինչ վերաբերում է հարեւան Բրիտանական Կոլումբիա նահանգին, ապա ներկայումս 319 ակտիվ հրդեի օջախ կա։ Միայն վերջին 24 ժամում հրդեհի 24 օջախ է հայտնվել։ Բնակչությունը տարհանվում է աղետի գոտուց։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է մոտ հազար հրշեջ։

Նմանատիպ