Պյոնչանգի օլիմպիական խաղերի 10-րդ օրը, մեդալների առաջին կոմպլեքտը խաղարկվել է կանանց միջև ֆրիսթայլ մարզաձևում:
Մարզիկներին տրվել է երեք փորձ, սակայն կանադացի Կեյսի Շարպը երկրորդ փորձի ժամանակ գրանցած արդյունքով դարձել է օլիմպիական չեմպիոն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Մարտինոն, իսկ բրոնզե մեդալի է արժանացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրիտա Սիգուրնին:
Կեյսի Շարպը 25 տարեկան է: Նշենք, որ Կանադան այս օլիմպիական խաղերում վաստակել է 7-րդ ոսկե մեդալը, իսկ ընդհանուր առմամբ ունի 18 մեդալ: Այս ցուցանիշով երկիրը գտնվում է երրորդ տեղում:
Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):
Հեղինակ -
Edgar Barsegyan