Սնոուբորդ. ԱՄՆ-ը Պյոնչանգում նվաճել է առաջին ոսկե մեդալը
Սնոուբորդ. ԱՄՆ-ը Պյոնչանգում նվաճել է առաջին ոսկե մեդալը

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին առաջին ոսկե մեդալն է խաղարկվել Սնոուբորդում: Տղամարդկանց միջև «Սլոուպսթայլ» անվանակարգում հաղթող է դարձել  Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ռեդմոնդ Ջերարդը: Նրա արդյունքը 87,16 միավոր էր: Նշենք, որ Ջերադրը 17 տարեկան է:

Երկրորդ և երրորդ տեղերե զբաղեցրել են կանադացիներ ՝ Մաքս Պարոն և Մարկ Մակմորիսը:

Նշենք, որ Պյոնչանգի խաղերում սա ԱՄՆ-ի համար առաջին ոսկե մեդալն էր:

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):