Սահնակ մարզաձևում առաջին ոսկե մեդալն է նվաճել Ավստրիան. Լոխը կրել է անսպասելի պարտություն
Սահնակ մարզաձևում առաջին ոսկե մեդալն է նվաճել Ավստրիան. Լոխը կրել է անսպասելի պարտություն

Օլիմպիական խաղերի երկրորդ օրը մեդալների վերջին կոմպլեկտը տղամարդկանց միջև խաղարկվել է սահնակ մարզաձևում:

Վերջին չորրորդ փորձը ավարտվել է անսպասելի արդյունքով: Երեք փորձից հետո, առաջատար Ֆելիքս Լոխը վատ է կատարել վերջին փորձը և մնացել մրցանակային տեղերից դուրս:

Օլիմպիական չեմպիոն է դարձել ավստրիացի Դավիդ Գլայրշերը, ով չորս փորձ կատարելուց հետո ցուցադրել է 3,10702 վարկյան: Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի Կրիս Մազդզերը, իսկ երրորդը գերմանացի Յոհանես Լյուդվիգն էր:

Նշենք, որ Ավստրիան Պյոնչանգի խաղերում նվաճել է առաջին ոսկե մեդալը:

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):