ՕԽ-2018․ Կանադայի պարային զույգը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի ռեկորդով (տեսանյութ)

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի պայքարում հաղթեցին կանադացիներ Տեսա Վիրտուն ու Սքոթ Մոյրը։

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Կանադայի զույգը հավաքեց 206,07 միավոր՝ սահմանելով աշխարհի ռեկորդ։ Երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադիկիս – Գիյոմ Սիզերոն զույգը, որն աշխարհի ռեկորդ գրանցեց միայն ազատ ծրագրում (123,35 միավոր)։ Բրոնզե մեդալի արժանացավ Մայա Սիբուտանի – Ալեքս Սիբուտանի զույգն ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ ազատ ծրագրում ևս Տեսա Վիրտուն ու Սքոթ Մոյրը  հաղթել էին աշխարհի ռեկորդով:

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր

Գեղասահք, պարային զույգեր

1․ Տեսա Վիրտու / Սքոթ Մոյր (Կանադա) – 206,07 միավոր

2. Գաբրիելա Պապադիկիս / Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա) – 205,28

3. Մայա Սիբուտանի / Ալեքս Սիբուտանի (ԱՄՆ) – 192,59