Ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը՝ Օլիմպիական քառակի չեմպիոն (տեսանյութ)

Ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը դարձել է Փհենչհանում ընթացող Օլիմպիական խաղերի մաս-ստարդի ոսկե մեդալակիր:

15 կմ մրցատարածությունն անվանի մարզիկն անցել է 35,47.3 արդյունքով:

Հատկանշական է, որ ֆրանսիացին ֆինիշում գերլարված պայքարում կարողացել է առաջ անցնել գերմանացի Սիմոն Շեմպլից: