Հոկեյ. Ռուսները տոնել են իրենց առաջին հաղթանակը
Հոկեյ. Ռուսները տոնել են իրենց առաջին հաղթանակը

Հոկեյում առաջին տուրում անսպասելի պարտությունից հետո, «Ռուսաստանի օլիմպիական աթլետներ»-ի հավաքականը Սլովենիայի հավաքականին պարտության է մատնել 8:2 հաշվով և բարելավել է իր դիրքը մրցաշարային աղյուսյակում:

Նույն խմբում ԱՄՆ-ի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Սլովակիայի հավաքականի դեմ և այսպիսով խմբում լարվել է իրավիճակը: Երկու տուրից հետո 4 միավորով առաջատարը ԱՄՆ-ն է, նրան հետևում են  ՌՕԱ-ն  և Սլովակիան 3 ական միավորով և 2 միավորով վերջին տեղում Սլովենիան է:

Հաջորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի 17-ին:

ՌՕԱ-ԱՄՆ

Սլովակիա-Սլովենիա

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):