Ջորջ Բուշ ավագին հուղարկավորել են զինվորական պատվով

Ամերիկայի Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագին հուղարկավորել են Թեխասում, նրա անվան գրադարանի և թանգարանի տարածքում, կնոջ և դստեր կողքին, զինվորական պատվով: Արարողությանը ներկա էին ընտանիքի անդամները և մտերիմները:

Մինչ այդ մահացած նախագահին հարգել են Վաշինգտոնում: Ազգային աթոռանիստ տաճարում սգո արարողությանը ներկա են գտնվել գործող և նախկին նախագահները՝ իրենց կանանց հետ միասին:

Հինգշաբթի Ջորջ Բուշ ավագի դիակը տեղափոխել էին Հյուսթոն:

Ջորջ Բուշ ավագը մահացել է 94 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո: