Ջորջ Բուշ ավագի դին Հյուսթոնից տեղափոխել են Վաշինգտոն
11:02, 04.12.2018
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի դին Հյուսթոնից տեղափոխել են Վաշինգտոն, որտեղ նրան հարգանքի տուրք են մատուցելու ամերիկացի քաղաքական գործիչները:
Ջորջ Բուշ ավագը եղել է ԱՄՆ-ի 41-րդ նախագահը: Նա իր քաղաքական կարիերայի ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր պաշտոններ: Այդ թվում, ԱՄՆ-ի դեսպան Չինաստանում, 8 տարվա ընթացքում աշխատել է որպես ԱՄՆ-ի փոխնախագահ:
Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ը ղեկավարում էր սառը պատերազմի ժամանակաշրջանում: Նա մեծ ներդրում է ունեցել այդ պատերազմը ավարտելու գործում:
ԱՄՆ-ի 41-րդ նախագահն ուներ Պարկինսոնի հիվանդություն, սակայն նույնիսկ կյանքի վերջին տարիներին ակտիվ մասնակցում էր հանրային միջոցառումներին:
Ջորջ Բուշ ավագին հուղարկավորելու են նախագահական գրադարանի տարածքում՝ դեկտեմբերի 6-ին: