Ջոն Քիրբի. ԱՄՆ-ը տեսել է նշաններ, որ Ռուսաստանը կարող է պատասխանատու լինել «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի խոցման համար
Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով, ԱՄՆ-ը տեսել է նշաններ, որ Ռուսաստանը կարող է պատասխանատու լինել «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի խոցման համար։
Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Ադրբեջանին հետաքննության հարցում։
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը զոհվել են: «Ադրբեջանի ավիաուղիները» պնդում է, որ իրենց ինքնաթիռը կործանվել է Ղազախստանում ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով։ «Ռոսավիացիան» պնդում է, որ Գրոզնիի օդանավակայանում «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակվելու փորձ է եղել։