Ջո Ուիլսոն. Վրաստանին շտապ անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ
Ողջունում եմ ապագա դիկտատոր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, Վրաստանին շտապ անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ,- սոցցանցում գրում է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական և «Բարեկամական ակտի» հեղինակ Ջո Ուիլսոնը։
Նրա խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլին ծրագրում է ոչնչացնել Վրաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։
«Ես ողջունում եմ ապագա բռնապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին 2020 թվականին ասել եմ հանրապետական ուսումնասիրության կոմիտեին։ Իվանիշվիլին ատում է Ամերիկան, սիրում է Չինաստանն ու Իրանը։ Նա ծրագրում է ոչնչացնել Վրաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։ Վրաստանին շտապ անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ»,- գրել է Վիլսոնը սոցցանցում։
Տեղեկության համար՝ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Որոշումը հրապարակվել է դեպարտամենտի օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կայքում։