Ջո Ուիլսոն. Ուրախ եմ նախագահ Զուրաբիշվիլիին՝ որպես Վրաստանի միակ լեգիտիմ առաջնորդ, հրավիրել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
Ուրախ եմ նախագահ Զուրաբիշվիլիին՝ որպես Վրաստանի միակ լեգիտիմ առաջնորդ, հրավիրել նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը,- այս մասին սոցցանցում գրում է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական և «Բարեկամական ակտի» հեղինակ Ջո Ուիլսոնը։
Ուիլսոնը նշել է, որ հիացած է Սալոմե Զուրաբիշվիլիի համարձակությամբ։
«Ուրախ եմ նախագահ Զուրաբիշվիլիին, որպես Վրաստանում միակ լեգիտիմ առաջնորդի, հրավիրել նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Ես հիանում եմ նրա քաջությամբ, որը նա դրսևորեց Իվանիշվիլիի և նրա ընկերների, Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Իրանի ռեժիմի հարձակումներին դիմակայելիս»,- գրել է Ուիլսոնը սոցցանցում։