Ջո Բայդենը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» անդամների հետ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

10:39, 07.12.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է «Մեծ յոթնյակի» անդամների հետ։ Այս մասին Բայդենը գրում է սոցցանցում։

«Ես խոսել եմ G7-ի առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինային շարունակական աջակցությունը և Մերձավոր Արևելքում ընթացող իրավիճակին արձագանքելու ջանքերը»,- գրել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենք շարունակում են սերտ համագործակցությունը եւ շարունակում են արձագանքել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։

Նմանատիպ