Ջո Բայդենը համաձայնեց Աֆղանստանից զորքերը մինչեւ օգոստոսի 31-ը դուրս բերելու Պենտագոնի առաջարկությանը

21:39, 24.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնեց Աֆղանստանից զորքերը մինչեւ օգոստոսի 31-ը դուրս բերելու Պենտագոնի առաջարկությանը: Տեղեկությունը տարածում է «Reuters» գործակալությունը:

ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից մեկի խոսքով, Ջո Բայդենը Պենտագոնին դիմել է անհրաժեշտության դեպքում հետաձգել Աֆղանստանից զորքերի դուրսբերման ամսաթիվը:

Պենտագոնը հայտնել է նախագահի վարչակազմին, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է իրականացվի մինչև նախախտեսված ամսաթիվը, օգոստոսի 31-ը, որին Ջո Բայդենը տվել է իր համաձայնությունը:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբյուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանման գործընթացը պետք է ավարտի մինչև օգոստոսի 31-ը: Նա ասել է, որ թալիբները չեն համաձայնի տարհանման ժամկետի երկարաձգմանը:

Նմանատիպ