Ջո Բայդեն. Ահաբեկիչները չեն կարող մեզ կանգնեցնել, մենք կշարունակենք տարհանումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չնայած Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը, ԱՄՆ-ն կշարունակի տարհանել ամերիկացիներին, Վաշինգտոնի դաշնակից երկրների քաղաքացիներին և աֆղաններին:
Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ Բայդենը նշել է, որ ահաբեկիչներն իրենց չեն կարող կանգնեցնել:
«Մեզ ահաբեկիչները չեն կարող մեզ կանգնեցնել: Մենք թույլ չենք տա նրանց դադարեցնել մեր առաքելությունը, մենք կշարունակենք տարհանումը: Ես նաև զինվորականներին հանձնարարեցի մշակել «Իսլամական պետության» ենթակառուցվածքի և ղեկավարության վրա հարձակման ծրագիր: Մենք ուժգին կերպով կպատասխանենք մեր ընտրած ժամանակին և վայրում: Ահաբեկիչները չեն հաղթի: Մենք կփրկենք ամերիկացիներին և մեր դաշնակիցներին: Ամերիկային չի կարելի վախեցնել», – ասել է Բայդենը: