Ջիմ Ռիշ. Ակտիվիստների, լրագրողների, ընդդիմության առաջնորդների և խաղաղ ցուցարարների դեմ Վրաստանի կառավարության կողմից շարունակական հարձակումները պետք է դադարեցվեն

10:36, 24.12.2024

Ակտիվիստների, լրագրողների, ընդդիմության առաջնորդների և խաղաղ ցուցարարների դեմ Վրաստանի կառավարության կողմից իրականացվող շարունակական հարձակումները պետք է դադարեցվեն,- սոցցանցում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Ջիմ Ռիշը։

Նրա խոսքով՝ պատասխանատուներից պետք է պատասխան պահանջել:

«Վրացական կառավարության շարունակական հարձակումները ակտիվիստների, լրագրողների, ընդդիմության առաջնորդների և խաղաղ ցուցարարների դեմ պետք է դադարեցվեն։ Այս խախտումների համար պատասխանատու անձանցից պետք է պատասխան պահանջել»,- գրել է Ռիշը։

Նմանատիպ