Իրմա Ինաշվիլի. Ներկայացնում են փոփոխություններ և անսպասելի կերպով պատրաստ է նաև կառավարական ծրագիրը, զարմանում եմ, երբ են հասցնում մշակել այս ծրագրերը
Իրմա Ինաշվիլի. Ներկայացնում են փոփոխություններ և անսպասելի կերպով պատրաստ է նաև կառավարական ծրագիրը, զարմանում եմ, երբ են հասցնում մշակել այս ծրագրերը

Կներգրավվեմ փոփոխությունների քննարկմանը, կլսենք կառավարական ծրագիրը, սակայն չենք աջակցի,- այս մասին հայտարարել է «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ, փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին:

«Անսպասելիորեն ներկայացնում են փոփոխությունները և պարզվում է, անսպասելի կերպով պատրաստ է նաև ծրագիրը, երբեմն զարմանում եմ, երբ են հասցնում կառավարության ներկայացուցիչները և վարչապետը մշակել այս ծրագրերը: Դեռ չենք ծանոթացել ծրագրին: Գախարիայի թեկնածությունն արդեն առաջադրված է: Մենք կառավարություն չենք և ոչ էլ մեծամասնություն, որպեսզի ունենանք կառավարություն առաջադրելու իրավունք, ուստի պատասխանատվությունը կրում է իշխանությունը, որն առաջադրել է այս թեկնածությունը»,- նշել է Ինաշվիլին: