«Հայրենասերների դաշինքի» երիտասարդական կազմակերպությունը Դեյվիդ Կրամերի պերսոնա նոն գրատա հայտարարելու պահանջով ցույց է անց կացրել արտգործնախարարության մոտ
«Հայրենասերների դաշինքի» երիտասարդական կազմակերպությունը Դեյվիդ Կրամերի պերսոնա նոն գրատա հայտարարելու պահանջով ցույց է անց կացրել արտգործնախարարության մոտ

«Վրաստանի հայրենասերների դաշինքի» երիտասարդական կազմակերպությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարության առջև անց է կացրել բողոքի ցույց:

Հանրահավաքի մասնակիցների խոսքով, իրենց հիմնական պահանջը ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Դեյվիդ Կրամերի ոչ բարոյական պահվածքի գնահատումն է  ու նրա անձի նոն գրատա հռչակելը:

Եթե ​​պահանջը չբավարարվի, ցուցարարները ծրագրում են շարունակել բողոքը:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային գիտաժողովին, որը անց է կացվել Թբիլիսիում, Ռումս հյուրանոցում, «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներից մեկի, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլիի և Ֆլորիդայի միջազգային համալսարանի գիտաշխատող, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Քրամերի միջև տեղի է ունեցել լեզվակռիվ: Իրմա Ինաշվիլին համաժողովին եկել էր «Օբեկտիվի» նկարահանող խմբի հետ միասին, ում թույլ չեն տվել ելույթ ունենալ: Միևնույն ժամանակ, «Օբեկտիվի» -ի լրագրողը բողոքում էր, որ իրենց թույլ չեն տալիս հարցեր տալ խորհրդաժողովի մասնակիցներին: Դրանից հետո նրանց մոտեցել է Դեյվիդ Քրամերը և կոչ արել Ինաշվիլիին և լրագրողներին դուրս գալ տարածքից, որին և հետևել է լեզվակռիվը: