Իռմա Ինաշվիլու հայտարարությամբ, սեպտեմբերի 8-ին կուսակցությունը կներկայացնի մեծամասնական պատգամավորի թեկնածուներին
Իռմա Ինաշվիլու հայտարարությամբ, սեպտեմբերի 8-ին կուսակցությունը կներկայացնի մեծամասնական պատգամավորի թեկնածուներին

«Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իռմա Ինաշվիլու հայտարարությամբ, սեպտեմբերի 8-ին կուսակցությունը կներկայացնի մեծամասնական պատգամավորի թեկնածուներին:

Ինչպես Ինաշվիլին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին, անձամբ ևս պայքարելու է մեծամասնական դառնալու համար:

«Որոշել եմ, սակայն դեռևս չեմ պատրաստվում հնչեցնել: Խուսափում եմ դրանից: Սեպտեմբերի 8-ին կունենանք շնորհանդես և բոլորը կիմանան, որտեղ կբաշխվեն մեր թեկնածուները որպես մեծամասնական պատգամավորներ»,- հայտարարել է Իռմա Ինաշվիլին: