Ներքին գործերի նախարարություն. ՆԳ նախարարության կողմից ոչ մի ծանուցում չի ուղարկվել, քաղաքացիներին հորդորում ենք չսխալվե

15:11, 13.10.2024

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին իրազեկելու համար։ Ինչպես պարզաբանում է գերատեսչությունը, մի շարք հաղորդագրություններ են ստացվել ՆԳ նախարարության պաշտոնական էջում, որտեղ քաղաքացիները նշում են, որ գերատեսչության անունից ստացել են անհայտ բովանդակության հաղորդագրություն։ «Քաղաքացիներին տեղյակ պահելու համար ցանկանում ենք պարզաբանել, որ ՆԳՆ-ի կողմից ծանուցում չի ուղարկվել եւ հորդորում ենք քաղաքացիներին չսխալվել։ Ինչպես նաև պարզաբանում ենք, որ նշված փաստը կուսումնասիրվի ՆԳՆ համապատասխան ծառայության կողմից»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ