«Հայրենասերների դաշինքը» Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ անց է կացնում բողոքի ցույց
«Հայրենասերների դաշինքը» Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ անց է կացնում բողոքի ցույց

«Հայրենասերների դաշինքը» Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ անց է կացնում բողոքի ցույց: Ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությամբ, պատճառը սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացած միջազգային now what? գիտաժողովն էր, որտեղ Իրմա Ինաշվիլիի դահլիճ այցելելուն հետևել էր աղմուկ: Ինաշվիլին կոնֆերանսին լեզվակռիվ է ունեցել ամերիկացի փորձագետ, Դևիդ Կրամերի հետ, ով «Հայրենասերների դաշինքի» առաջնորդին կոչ է արել լքել դահլիճը:

Ցուցարարները փակել են ԱՄՆ-ի դեսպանատան մոտ գտնվող մայրուղին: Տեղում կենտրոնացված են պարեկային ոստիկանության և դեսպանատան անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

«Հայրենասերների դաշինքի» առաջնորդները ասում են, որ այսօրվա բողոքը խաղաղ է: Նրանք կգրանցեն սեփական դիրքորոշումը և կցրվեն: