Մենք հրաժարվում ենք ճանաչել կենղծված ընտրությունների արդյունքները և խորհրդարան մտնելուց
Մենք հրաժարվում ենք ճանաչել կենղծված ընտրությունների արդյունքները և խորհրդարան մտնելուց

«Վրաստանի հայրենասերների դաշինքը» հայտարարում է, որ հրաժարվում է կեղծված ընտրությունների արդյունքները ճանաչելուց և խորհրդարան մտնելուց,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ, Իրմա Ինաշվիլին:

Ինչպես նշել է Ինաշվիլին, խորհրդարանական ընտրությունները կեղծվել են ամոթալի կերպով:

«Միանգամայն պարզ է, որ բոլորը հրաժարվեցին ճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները և մտնել խորհրդարան: «Վրաստանի հայրենասերների դաշինքը» հայտարարում է, որ մենք հրաժարվում ենք կեղծված ընտրությունների արդյունքները ճանաչելուց և խորհրդարան մտնելուց և պահանջում ենք, որ «Վրացական երազանքը» նշանակի նոր ընտրություններ: Միևնույն ժամանակ, մենք սկսում ենք բողոքի արշավ, դա լինելու է շարունակական, լայնածավալ հանրահավաքներ, քանի դեռ կառավարությունը չի նշանակի կրկնակի ընտրություններ: Շաբաթ օրը, նոյեմբերի 7-ին, ժամը 17:00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում: Մենք կոչ ենք անում բոլոր աջակիցներին անցնել պայքարի նոր փուլ»,- հայտարարել է Իրմա Ինաշվիլին: