ԱՄՆ-ում բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ
Screenshot
NBC News-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ում բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ։
Նյու Ջերսիում 22 մարդ մահացել է շոգի պատճառով, երկուսը՝ Իլինոյսում, իսկ մեկը՝ Միսիսիպիում։
«Սա ամառային տիպիկ շոգի ալիք չէ։ Այս տեսակի շոգը կարող է արագորեն հանգեցնել մարդկանց կյանքին սպառնացող պայմանների», – ասել է օդերևութաբանական ծառայությունը։
Ավելի վաղ, հուլիսի 4-ի միջոցառումները նույնպես չեղարկվել էին ԱՄՆ-ում՝ բարձր ջերմաստիճանի պատճառով։