Իրմա Ինաշվիլի. Կառավարության այս կազմին չենք աջակցելու, դաշինքի նիստին հնչեցնելու ենք բոլոր հարցերը
Իրմա Ինաշվիլի. Կառավարության այս կազմին չենք աջակցելու, դաշինքի նիստին հնչեցնելու ենք բոլոր հարցերը

Կառավարության կազմին չենք աջակցելու,- այս մասին հայտարարել է «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ, փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին:

Նրա խոսքով, դաշինքի այսօրվա նիստին հնչելու են բոլոր հարցերը:

«Չենք աջակցում կառավարության այս կազմին՝ մի շարք պատճառների համար: Բոլոր հարցերը կհնչեն, քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտի հետ կապված հարցերը և մեր կողմից կլինեն բազմաթիվ սուր հարցեր: Մեզ ամեն բան հետաքրքիր է,թե ինչպես են պատրաստվում զարգացնել երկիրը, ուր է գնում երկիրը, ինչպես են պատրաստվում ժողովրդին դուրս հանել աղքատությունից»,- նշել է Ինաշվիլին:

Նրա խոսքով, վարչապետի և նախարարի թեկնածուների հետ հանդիպմանը կհնչեն նաև քաղաքական հարցեր, այդ թվում՝ հունիսի 20-21-ի առնչությամբ:

Խորհրդարանում շարունակվում են դաշինքների ձևաչափում կառավարության նորացված կազմի հետ հանդիպումները: Այս րոպեներին խորհրդարանում Գիորգի Գախարիան և կառավարության կազմը հանդիպում են «Հայրենասերների դաշինք և սոցիալ-ժողովրդավարներ» դաշինքի անդամների հետ: