Իռլանդիայում մրցավարին ծեծելու մեղադրանքով ձերբակալել են չորս հոգու
Իռլանդիայի ոստիկանությունը, ֆուտբոլի մրցավարի վրա հարձակում գործելու համար ձերբակալել է չորս կասկածյալի: Դենիել Սվինին ծեծի են ենթարկել Իռլանդիայի սիրողական թիմերի խաղից հետո: Նա ստացել է գլխի ծանր վնասվածքք:
Ինչպես տեղեկացնում է ВВС-ն, ոստիկանությունը պարզել է մեղավորների ինքնությունը և նրանց ձերբակալել: Նրանցից մեկը անչափահաս է, երկուսը՝ քսան և մեկը՝ քառասուն տարեկան: