Իռլանդիան հաղթել է Շոտլանդիային և խմբում զբաղեցրել առաջին տեղը. Ճապոնիա 2019
Իռլանդիան հաղթել է Շոտլանդիային և խմբում զբաղեցրել առաջին տեղը. Ճապոնիա 2019

Ճապոնիայում ընթացող ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկությանը տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որտեղ միմյանց են դիմակայել մրցաշարի երկու ֆավորիտներ՝ Իռլանդիայի և Շոտլանդիայի հավաքականները: Չնայած սպասումներին լարված պայքար չի եղել և Իռլանդիան հեշտությամբ հաղթել է 27-3 հաշվով:

Առաջին խաղակեսը 19-3 հաշվով հաղթելուց հետո, իռլանդացիները երկրորդ խաղակեսում հաղթել են 8-0 հաշվով: Արդյունքում, չորս լելո դնելով նրանք ձեռք են բերել բոնուս միավոր և մրցաշարային աղյուսակի առաջին տեղում են, քանզի առաջ են անցել Ճապոնիայից, ձեռք բերված և բաց թողած միավորներով: