Իրանից ժամանող Վրաստանի քաղաքացիներին երկիր մտցնելու համար, Վրաստանի կառավարությունը աշխատում է հարևան երկրների հետ. Կառավարության վարչակազմ
Իրանից ժամանող Վրաստանի քաղաքացիներին երկիր մտցնելու համար, Վրաստանի կառավարությունը աշխատում է հարևան երկրների հետ. Կառավարության վարչակազմ

Վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ կորոնավարակի հարցերով աշխատող միջգերատեսչական համակարգող խորհուրդը անց է կացրել հերթական հանդիպումը:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, խորհրդի այսօրվա հանդիպմանը ՝ Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար, Էկատերինե Տիկարաձեն նշել է, որ կորոնավարակով վարակվելու դեպքերը չեն աճել և այս պահին այն երեք վարակվածի առողջական վիճակը բավարար է: Նախարարը համակարգող խորհրդին տեղեկացրել է, որ ներկայումս կարանտինում գտնվում է 120 մարդ:

«Միջգերատեսչական խորհուրդը լսել է տեղեկատվություն, նոր կորոնավարակի տարածումը կանխարգելելու վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ, այդ թվում` երկրի ողջ մասշտաբով իրականացվող ախտահանիչ աշխատանքների և հանրային վայրերում բազմամարդ միջոցառումների վերացման վերաբերյալ: Սա նաև ներառում է մշակութային և սպորտային միջոցառումների ժամանակավոր հետաձգում:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի կարգադրությամբ, ախտահանման աշխատանքներ կիրականացվեն բնակչությանը հանրային ծառայություններ մատուցող պետական ​​գերատեսչություններում, ինչպես նաև «Վրաստանի երկաթուղիների» գնացքներում և կայարաններում:

Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավարակի տարածման արդյունքում Վրաստանի տնտեսության վրա ազդեցության չափսը պարզելու համար, և այդ հաշվետվությունը կներկայացվի խորհրդի հաջորդ նիստին:

Միևնույն ժամանակ, հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է հարևան երկրների հետ ՝ Իրանից Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու  համար, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», – ասված է կառավարության աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը, տեղեկատվության փոխանակման և համակարգող քայլեր կատարելու նպատակով, վարչապետի ղեկավարությամբ շարուկելու է իր աշխատանքը: Երկրում խուճապի հիմք չկա և կառավարությունն ամբողջությամբ վերահսկում է գործընթացը: