Իրանի արտաքին գործերի նախարար. Իրանը չի ցանկանում իրավիճակի ապակայունացում
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Զարիֆի հայտարարությամբ, Իրանը չի ցանկանում իրավիճակի ապակայունացում: Այս մասին նա գրել է «Թվիթեր» միկրոբլոգում:
«Իրանը ձեռնարկել է համապատասխան միջոցներ ինքնապաշտպանության նպատակով, որը հաշվի է առնված ՄԱԿ-ի խարտիայի 51-րդ հոդվածով և հարվածն իրականացրել բազայի վրա, որտեղից զինված հարձակում էր իրականացվել մեր քաղաքացիների և բարձրպաշտոնյանի դեմ»,- գրում է Իրանի արտաքին գործերի նախարարը:
Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից լիկվիդացված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին հուղարկավորել են հայրենի քաղաքում: