Իրանը Եմենում սկսել է տեղադրել հրթիռներ, որ հարձակվի Իսրաելի վրա. Բենյամին Նեթանյահուն
Իրանը Եմենում սկսել է տեղադրել հրթիռներ, որ հարձակվի Իսրաելի վրա,- այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նրա խոսքով, Իրանը արդեն փորձում է ձեռք բերել բարձր ճշգրտությամբ զենք ՝ Մերձավոր Արևելքում ցանկացած թիրախ ոչնչացնելու համար:
Իսրայելի կառավարության ղեկավարն ասում է, որ հրթիռներն արտադրվում են Իրանում, և Թեհրանը ցանկանում է զենքը տեղակայել Իրաքում և Սիրիայում:
Այս հայտարարությունը Նեթանյահուն արել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար, Սթիվեն Մնուչինի հետ հանդիպման ժամանակ:
Իր հերթին, Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը խստացնելու է պատժամիջոցները Իրանի դեմ: Նեթանյահուն կոչ է արել Վաշինգտոնին լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: