Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսեի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսեի հետ։
Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կառավարության ղեկավարը շնորհավորել է Ալան Բերսեին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան։
Ըստ նրանց հաղորդագրության, զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանի և Եվրախորհրդի արդյունավետ համագործակցությունը և կազմակերպության կարևոր ներդրումը բարեփոխումների իրականացման և երկրի եվրաինտեգրման գործում։
«Ուշադրություն է դարձվել օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Վրաստանի կառավարության քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացման կարևորությանը։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ միջազգային հանրության առջեւ ծառացած մարտահրավերները, այդ թվում՝ անվտանգությունը։ Ընդգծվել է դրանց դեմ պայքարի գործընթացում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, և նշվել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասված է Վրաստանի կառավարության տեղեկատվության մեջ։