Իրակլի Կոբախիձեն հանդիպել է եվրոպական ջրային սպորտի ֆեդերացիայի նախագահի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է եվրոպական ջրային սպորտի ֆեդերացիայի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ջրային սպորտի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո դա Սիլվայի հետ։

Հանդիպմանը հայտարարվել է, որ 2025 թվականին Վրաստանը կհյուրընկալի Ջրային սպորտի ֆեդերացիայի կոնգրեսը, որին կմասնակցեն աշխարհի 52 երկրների ազգային ֆեդերացիաների նախագահներն ու պատվիրակները։ Քննարկվել են նաև 2028 թվականին Վրաստանում ջրագնդակի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հնարավորությունները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել այս ուղղությամբ։

Ուշադրություն է դարձվել առաջնությանը համապատասխան ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությանը։ Նշվել է, որ մինչև 2028 թվականը Վրաստանը կունենա ժամանակակից տիպի ջրային սպորտային համալիր, որում հնարավոր կլինի անցկացնել համաշխարհային և եվրոպական մակարդակի մրցումներ ինչպես ջրագնդակում, այնպես էլ տարբեր ջրային մարզաձևերում։

Անտոնիո դա Սիլվան շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման և այս մարզաձևին աջակցության համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։