Իրակլի Կոբախիձե. Գերմանիայի դատախազության հայտարարության մեջ Վրաստանի կառավարության մասին նշված արտաայտությունը չի արտացոլում Գերմանիայի դիրքորոշումը

Փաստաթղթի պատրաստման ժամանակ, տեխնկապես ավելացված է մի արտահայտություն, մի քանի խոսք, որն իհարկե չի արտացոլում Գերմանիայի դիրքորոշումը,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն նշված մեկնաբանությամբ է արձագանքել Գերմանիայի Դաշնային դատախազության կողմից Վրաստանի քաղաքացու, Զելիմխան Խանգոշվիլու սպանության մեջ կասկածյալին մեղադրանք առաջադրելու մասին տարածված հայտարարությանը, որտեղ ասվում էր. «Պատվիրած սպանության ֆոնը զոհի թշնաբար վերաբերմունքն էր Ռուսաստանի իշխանության, Չեչնիայի և Ինգուշեթիայի ինքնավար Հանրապետությունների կառավարությունների, Վրաստանի ռուսամետ կառավարության նկատմամբ»:

Կոբախիձեի խոսքով, այս հարցի առնչությամբ անձամբ Գերմանիայի դեսպանը ևս հանդես է եկել հայտարարությամբ:

Իրակլի Կոբախիձեի մեկնաբանմամբ, Գրմանիայի Դաշնային դատախազության հայտարարության մեջ տրված արտահայտությունը չի արտացոլում Գերմանիայի դիրքորոշումը: