Իրակլի Ղարիբաշվիլին իր վիշտն է հայտնում Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ
Իրակլի Ղարիբաշվիլին իր վիշտն է հայտնում Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր վիշտն է հայտնում Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ:

«Մեզ լքեց ևս մեկ մեծ արվեստագետ:

Իմ խորին ցավն եմ հայտնում տաղանդավոր վրացի արվեստագետի, գրողի, նկարչի, թատրոնի և կինոյի ռեժիսոր  Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ:

Ռեզո Գաբրիաձեն այնպիսի մասշտաբի ռեժիսոր է, որի ստեղծած աշխարհը հավասարապես բնիկ է և սիրված բոլոր սերունդների համար: Նրա մեծ տաղանդի և անզուգական հումորի արժանիքն է, որ մենք ունենք շատ գլուխգործոցներ վրացի ընթերցողների և հեռուստադիտողների համար: Բազում տարիների ընթացքում մեծ վրացի դերասանների ձայներով խոսող նրա անմոռանալի տիկնիկները, երբեք չեն կորցնի հանդիսատեսի առանձնահատուկ սերը: Ջերմությունը, բարությունը և սերը Ռեզո Գաբրիաձեի հիմնական արժեքներն են, և սա նրա ստեղծագործական գործունեության հիմնական առանցքն է:

Ցանկանում եմ ցավակցություն հայտնել Ռեզո Գաբրիաձեի ընտանիքին, ընկերներին, հարազատներին և ամբողջ Վրաստանին», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին «Ֆեյսբուքում»:

84 տարեկան հասակում կյանքից հեռացավ նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող Ռեզո Գաբրիաձեն: