Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Հելգա Մարիա Շմիդտի հետ:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը:

Ընդգծվել է ԵԱՀԿ-ի նշանակալի մասնակցությունը Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորման և պատերազմից տուժած բնակչության միջև վստահության վերականգնման գործընթացներում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին այս ուղղությամբ ջանքերի համար: Ընդգծվել է՝ ԵԱՀԿ-ի համանախագահների դերը Ժնևի միջազգային բանակցություններում և միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների ձևաչափում:

Վարչապետը ընդգծել է նաև Զազա Գախելաձեի և բոլոր ապօրինի կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացիների անհապաղ և անվերապահ ազատելու հարցի բարձրացումը, այդ թվում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի ձևաչափում:

Ընդգծվել է, որ չնայած անվտանգության և մարդասիրական բարդ մարտահրավերներին, Վրաստանի կառավարությունը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացին:

Ընդգծվել է նաև, որ վրացական կողմը բարձր է գնահատում ODIHR-ի ներգրավվածությունը ընտրությունների դիտորդական գործընթացում: Պատրաստակամություն հայտնվեց, որ երկիրը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդունի ODIHR-ի դիտորդների առավելագույն քանակը:

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել, կառավարության աշխատակազմի մարդու իրավունքների քարտուղարության ակտիվ դերի և նրա ներգրավման վրա, մարդու իրավունքների և գենդերի վերաբերյալ ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումներում:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Վրաստանի միջնորդությունը Կովկասում և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ներգրավվածությունն այս հարցում: