Իրակլի Ղարիբաշվիլին՝ Դեյվիդ Մաքալիստերի հետ հանդիպման մասին. Ես հիանալի հնարավորություն ունեցա տեղեկատվություն կիսելու ԵՄ-ին ինտեգրման ճանապարհին գրանցված առաջընթացի վերաբերյալ
Իրակլի Ղարիբաշվիլին՝ Դեյվիդ Մաքալիստերի հետ հանդիպման մասին. Ես հիանալի հնարավորություն ունեցա տեղեկատվություն կիսելու ԵՄ-ին ինտեգրման ճանապարհին գրանցված առաջընթացի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մաքալիստերի հետ հանդիպմանը:

Կառավարության ղեկավարը գրում է, որ Վրաստանի անսասան որոշումն է՝ իրականացնել անհրաժեշտ բոլոր բարեփոխումները` 2024 թվականին ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու համար:

«Մենք շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք Դեյվիդ Մաքալիսթերի հետ Վրաստան-ԵՄ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Ես հիանալի հնարավորություն ունեցա տեղեկատվություն կիսելու ԵՄ-ին ինտեգրման ճանապարհին գրանցված առաջընթացի վերաբերյալ: Վրաստանը վճռական է տրամադրված կատարել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելու նպատակով հայտ ներկայացնելու համար», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: