Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հպարտ կլքենք առաքելությունը Աֆղանստանում և ապագայում ևս կշարունակենք ապահովել միջազգային խաղաղություն՝ գոյություն ունեցող ձևաչափերում
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հպարտ կլքենք առաքելությունը Աֆղանստանում և ապագայում ևս կշարունակենք ապահովել միջազգային խաղաղություն՝ գոյություն ունեցող ձևաչափերում

Մենք հպարտ կլքենք առաքելությունը Աֆղանստանում և ապագայում ևս կշարունակենք ապահովել միջազգային խաղաղություն՝ գոյություն ունեցող ձևաչափերում, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստանի Պաշտպանության ուժերի 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Աֆղանստանում առաքելության ընթացքում վրացի զինվորները ցույց են տվել վրացական ռազմական ոգին և Վրաստանի համար ձեռք բերել հուսալի և վստահելի գործընկերոջ անուն՝ ամբողջ աշխարհում:

«Ես կցանկանայի ընդգծել մեր զորքերի դերը երկրի եվրաինտեգրման գործում և ձեր արժանի մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որն ավարտվում է սեպտեմբերին: Այս առաքելության ընթացքում մեր զինվորները ցույց տվեցինվրացի զինվորները ցույց են տվել վրացական ռազմական ոգին և Վրաստանի համար ձեռք բերել հուսալի և վստահելի գործընկերոջ անուն՝ ամբողջ աշխարհում: Մենք հպարտ կլքենք առաքելությունը Աֆղանստանում և ապագայում ևս կշարունակենք ապահովել միջազգային խաղաղություն՝ գոյություն ունեցող ձևաչափերում Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, շնորհակալություն հայրենիքին մատուցած ծառայության համար, թող Աստված պահապան լինի ձեզ», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: