Իրաքում այսպես կոչված իսլամական պետության զինյալների հարձակման հետևանքով զոհվել է յոթ զինվորական
Իրաքում այսպես կոչված իսլամական պետության զինյալների հարձակման հետևանքով զոհվել է երկրի անվտանգության ուժերի յոթ զինվորական:
«Եվրոնյուսի փոխանցմամբ, ծայրահեղ իսլամիստների երկու տարբեր հարձակման ժամանակ, տուժել է 16 զինվորական: Առաջին հարձակումը տեղի է ունեցել Սալահուդինի գավառի, Դուջայլի քաղաքում: Ջիհադայինները երկրորդ հարձակումը կազմակերպել են քուրթիստանի տարածաշրջանային կառավարության կողմից վերահսկվող Սուլայմանի գավառում:
Իրաքը այսպես կոչված իսլամական պետության վրա իր հաղթանակի մասին հայտարարել է 2017 թվականին, սակայն ծայրահեղականները երկրի տարածքում կազմակերպում են հարձակումներ: