Իրաքում զինված հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ

10:48, 09.11.2020

Իրաքի մայրաքաղաքի մոտակայքում իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել ութ մարդ:

«Ռոյթերսի» տեղեկությամբ, զինված գրոհայինները չորս ավտոմեքենայով նռնակներով հարձակվել են դիտակետի վրա, որից հետո կրակ բացել:

Կատարվածի համար պատասխանատվությունը առայժմ ոչ մեկ չի ստանձնել:

Նմանատիպ