Ինձ հայտնվել է ձիու վրա նստած մարդ, ով թռել է գլխիս վրայով, դրանից հետո ինձ մոտ եկավ մի երեխա և ցույց տվեց հնարքը, որով կհաղթահարենք այս չարիքը, սա նշան էր, որ աստծո ուժով մարդը պարտության կմատնի այս չարիքը. Իլիա երկրորդ
Ինձ հայտնվել է ձիու վրա նստած մարդ, ով թռել է գլխիս վրայով, դրանից հետո ինձ մոտ եկավ մի երեխա և ցույց տվեց հնարքը, որով կհաղթահարենք այս չարիքը: Նա թքեց գետնին, որից հետո մատով խառնեց այն հողի հետ և քսեց ճակատին, դա նշան էր, որ աստծո շնորհիվ և խաչի ուժով մարդը կհաղթի այս չարիքը,- այս մասին պատարագի ավարտից հետո հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը, :
Իլիա Երկրորդը խոսել է կորոնավարակի մասին և նշել, որ մենք չպետք է վախենանք, որովհետև մարդը կհաղթահարի այս հիվանդությունը:
Պատրիարքը վրաց եկեղեցու անունից շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին:
«Որքան դժվար է և որքան բարդ, որ մարդը գտնի այն ուղին, որը նրան տանում է դեպի աստծո տուն: Որքան դժվար է տեսնել սպիտակ ու սևը, չարը և լավը, սակայն այս կյանքը մեզ տրվել է այն բանի համար, որ պարզենք, թե որտեղ է սևը, և որտեղ սպիտակը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր, ամբողջ աշխարհում տարածված է կորոնավարակը: Որտեղից է այս ամենը, աստծուց, թե չարից, մի բան կա, այս ամենը առանց աստծու չէր լինի, ինչպես նաև նրա օրհնությամբ մենք կհաղթահարենք այս չարիքը: Ինձ հայտնվել է ձիու վրա նստած մարդ, ով թռել է գլխիս վրայով, դրանից հետո ինձ մոտ եկավ մի երեխա և ցույց տվեց հնարքը, որով կհաղթահարենք այս չարիքը: Նա թքեց գետնին, որից հետո մատով խառնեց այն հողի հետ և քսեց ճակատին, դա նշան էր, որ աստծո շնորհիվ և խաչի ուժով մարդը կհաղթի այս չարիքը: Չպետք է վախենանք և պետք է պայքարենք: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին, թող աստված օրհնի Վրաստանը և ողջ աշխարհը»,- ասել է Իլիա երկրորդը: