Ինդոնեզիայի բանտից փախել է 113 կալանավոր

15:59, 30.11.2018

Ինդոնեզիայի բանտից փախել է 113 կալանավոր: Միջադեպը տեղի է ունեցել Սումատրա կղզում, Աչեհիի նահանգում:

Տարածված տեղեկությամբ, կալանավորները կարողացել են լուսամուտներից հանել ճաղերը: Իրավապահները կարողացել են ձերբակալել նրանցից դեռևս չորսին, մնացած կալանավորները հետախուզվում են:

Տեղի մամուլի տեղեկությամբ, նախքան փախչելը, պատժակատարողական հաստատություններում տեղի է ունեցել խռովություն:

Նմանատիպ