Ինչպես մնացած բոլոր շնչառական վարակները, կորոնավիրուսը հնարավոր է ակտիվանա աշնանը, հոկտեմբերի երկրորդ կեսից
Հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսից, գրիպի հետ միասին հնարավոր է կորոնավիրուսը կրկին ակտիվանա,- այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամղրելիձեն:
«Ինչ վերաբերում է երկրորդ ալիքին, ապա աշխարհում գլոբալ կանխատեսում կա, ինչպես բոլոր շնչառական վարակները, կորոնավիրուսը հնարավոր է կրկին ակտիվանա նաև: Ինչպես գիտեք, շնչառական վարակները հիմնականում ակտիվանում են հոկտեմբերի երկրորդ կեսից, և գրիպի հետ մեկտեղ հնարավոր է ակտիվանա նաև կորոնավիրուսային վարակը: Բացի այդ, մեկ անգամ ևս շեշտում եմ, որ գիտնականների որոշակի խումբ գտնում է, որ վարակը աստիճանաբար կորցնում է իր ագրեսիվությունը»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: