Ինչքան ավել հարսանիք կլինի երկրում և կծնվի երեխաներ, դա լավ կլինի, սակայն ժամանակավորապես ձեռնպահ մնանք լայնամասշտաբ հավաքույթներից. Ամիրան Գամղրելիձե
Ինչքան ավել հարսանիք կլինի երկրում և կծնվի երեխաներ, դա լավ կլինի, սակայն ժամանակավորապես ձեռնպահ մնանք լայնամասշտաբ հավաքույթներից,- այս մասին հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտնել է լրագրողներին:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, Գուրիայում կորոնավիրուսի դեպքերը, ամենայն հավանականությամբ, կապված են լայնամասշտաբ հարսանիքի հետ:
«Երեկ Գուրիայում արձանագրվել է վարակի երեք դեպք, այսօր ավելացել է ևս մեկ դեպք և կատարվում է ընդլայնված համավարակաբանական հետազոտություն: Համավարակաբանական հետազոտությունը սկսվել է Չոխատաուրիի մունիցիպալիտետի Քվեմոբանի գյուղում: Հետազոտությունները ընթանում են նաև Օզուրգեթի շրջանում: Վրաստանում օրենքով արգելված է ավելի քան 100 մարդու հավաք: Ինչքան ավել հարսանիք կլինի երկրում և կծնվի երեխաներ, դա լավ կլինի, սակայն ժամանակավորապես ձեռնպահ մնանք լայնամասշտաբ հավաքույթներից»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: