Ուժգին անձրևի հետևանքով, Օնիի մունիցիպալիտետում մի քանի գյուղ կտրվել է արտաքին աշխարհից: Վարարած Ռիոնի գետը տարել է կամուրջները, վնասված է նաև ավտոճանապարհը:
Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի փոխանցմամբ, Ռաճայում արտաքին աշխարհից կտրվել է 12 գյուղ: Վնասվել է 10 կամուրջ, վնասվել է կենտրոնական մայրուղու երեք հատված:
Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, աղետի գոտի են մեկնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: