Ինչ հանձնարարականներ պետք է նախատեսեն թանգարանային, ստեղծագործական գործունեության և մշակութային միջոցառումների կազմակերպիչները
Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը հաստատել է, թանգարանային, ստեղծագործական գործունեության և մշակութային միջոցառումների վերաբերյալ հանձնարարականները:
Նախարարի հրամանի համաձայն, ներկայացումների և համերգների ժամանակ, արգելվում է հյուրերին առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք անմիջականորեն կապված չեն միջոցառման ընթացքի հետ, դրանք են՝ ֆուրշետները, սննդի օբյեկտները և այլն:
Ներկայացման և համերգների ժամանակ պետք է օգտագործել դեկորացիաների նվազագույն քանակը:
Ինչ վերաբերում է հանդիսատեսի մուտքին, ապա նրանք շենք կկարողանան մուտք գործել միայն դիմակով և նստելու են մեկ նստատեղ բաց թողնելով:
Մուտքի մոտ, շարքերում սերտ շփումից խուսափելու նպատակով պետք է նշվի հատուկ անվտանգ հեռավարությունը:
Միջոցառումը պետք է անցկացվի մեկ գործողությամբ, առանց ընդմիջման, և դրա տևողությունը չպետք է գերազանցի երեք ժամը, ինչը ներառում է հյուրերի շենք մուտքը և ելքը:
Ինչ վերաբերում է թանգարաններին, պատկերասրահներին և թանգարան-արգելոցներին, փակ շենքերում/մեկ պատկերասրահային սրահում պետք է ապահովվի մեկ այցելուի գտնվելը հինգ քառակուսի մետրում: Այցելուների առավելագույն քանակը պետք է որոշվի ըստ տարածքի չափի.
Ցուցասրահ նոր այցելու կկարողանա մուտք գործել այն բանից հետո, ինչ դահլիճում գտնվող այցելուն կլքի տարածքը:
Ցուցանմուշները դիտելու համար խորհուրդ է տրվում նախօրոք նշել կանգնելու/դիտման վայրերը.
Բաց տարածքներում պետք է ապահոված լինի սոցիալական հեռավարությունը, որպեսզի մեկ վայրում միանգամից չկուտակվի ավելի քան 10 մարդ.
Էքսկուրսվարի ծառայության դեպքում, էքսկուրսիայի տևողությունը փակ տարածքում չպետք է գերազանցի մեկ ժամը, իսկ այցելուների քանակը 10-ը, և միայն այն պայմանով, որ ապահովված կլինի նրանց միջև սոցիալական հեռավարությունը.
Այն տարածքներում, որտեղ հնարավոր չի իրականացնել ախտահանիչ աշխատանքներ, պետք է առավելագույնս սահմանափակվի այցելուների հասանելիությունը.
Թանգարանային խանութի տարածքում թույլատրվում է գտնվել միայն երեք անձի, այն էլ սոցիալական հեռավարության պաշտպանությամբ.
Հանձնարարականների համաձայն, միջոցառումների անցկացման ժամանակ ցանկալի է օգտագործել տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը, իսկ տոմսարկղից տոմսի գնումը երաշխավորվում է պլաստիկ քարտով:
Միջոցառումը կազմակերպող կազմակերպությունը/անձը պետք է ապահովի, որ շենքում լինի աշխատակազմի այն մասը, որը անմիջականորեն մասնակցում է միջոցառմանը.
Ինչ վերաբերում է փակ տարածքների մաքրությանը, ապա այն պետք է իրականացվի ցանկացած միջոցառման սկզբում և ավարտին պես.
Բացի վերը նշվածից, ստեղծագործական գործունեության և մշակութային միջոցառումների կազմակերպիչները պետք է հաշվի առնեն հետևյալ հանձնարարականները.
Ապահովել փակ տարածքում միասնական մուտքի և ելքի աշխատանքը.
Միասնական մուտքի մոտ կատարել ջերմաչափման գործողություն.
Ապահովել մեկ մարդու գտնվելը հինգ քառակուսի մետր տարածքում.
Տեսանելի վայրում փակցնել «կովիդ 19»-ի տարածման կանխարգելիչ միջոցառումների մասին տեղեկությունը.