Իմերեթիի մունիցիպալիտետում շարունակվում է պատվաստման գործընթացը
Իմերեթիի մունիցիպալիտետում շարունակվում է պատվաստման գործընթացը

Քութայիսիից հետո բժիշկների պատվաստումը շարունակվում է Իմերեթիի մունիցիպալիտետներում:

Այսօր գործընթացին միացել են՝ Ծղալտուբոն, Սամտրեդիան, Թերջոլան, Զեստափոնին, Չիաթուրան և Սաչխերեն:

Վաղը պատվաստումները կսկսվեն ևս հինգ մունիցիպալիտետներում: Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի բաժնի ղեկավար Գոչա Գիորգիձեի տեղեկությամբ, Քութայիսիում այս պահին պատվաստվել է 80 բժիշկ: Գիորգիձեն կոչ է անում բժիշկներին ավելի ակտիվ լինել:

Իմերեթիում կա պատվաստման 15 կետ: Ընդհանուր առմամբ տարածաշրջան է հասցվել «Աստրազենեկայի»  5 500 դեղաչափ: