Իմ քաղաքապետ լինելու ընթացքում, երբեք որոշում չի կայացվել, որ օգնություն խնդրող անձանց առանձնացնենք քաղաքական հողի վրա.  Կախա Կալաձե
Իմ քաղաքապետ լինելու ընթացքում, երբեք որոշում չի կայացվել, որ օգնություն խնդրող անձանց առանձնացնենք քաղաքական հողի վրա. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, շատ վիրավորական է այն մեղադրանքը, իբր օգնություն ցանկացողներին քաղաքապետարանը բաժանում է քաղաքական հողի վրա։ Այս մասին մայրաքաղաքի քաղաքապետը հայտարարել է Թբիլիսիի քաղաքային խորհրդում ընդդիմադիր պատգամավոր Սոֆիո Ջափարիձեի հարցին ի պատասխան։

«Կարող եք հարցնել ձեր գործընկերներին, թե քանի հոգու ենք մենք օգնել։ Սա թեմա է, թե ինչպես կարող է մարդը քաղաքականապես որոշել՝ ում օգնել, ում ոչ։ Սա ամենամեծ չարիքն է։ Մեծ ներողություն, բայց դա շատ վիրավորական է մեզ համար։ Վստահեք ինձ, երդվում եմ, իմ քաղաքապետության օրոք, երբեք որոշում չի կայացվել, որի համաձայն մենք տարբերել ենք մարդկանց՝ օգնության և աջակցության առումով, քաղաքական նշանի վրա։ Դա կլինի ամենամեծ չարիքը, ամենամեծ դժբախտությունը, որ մարդը կարող է անել»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետը Թբիլիսիի քաղաքային խորհրդի հաստատմանը ներկայացրել է մունիցիպալ կառավարության նոր կազմը։ Ավագանու նիստում քննարկվում է փոխքաղաքապետերի, գերատեսչությունների ղեկավարների և գամգեբելիների հաստատումը։