Իլիա Երկրորդն ընդունել է վրաց էմիգրանտներին - Հայրենիքը քաղցր է, մոր պես քաղցր
Իլիա Երկրորդն ընդունել է վրաց էմիգրանտներին - Հայրենիքը քաղցր է, մոր պես քաղցր

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ ԻԼիա Երկրորդը հյուըրնկալել է արտասահմանում բնակվող վրացիներին:

Վրաստանի պատրիարքարանի տեղեկությամբ, միջոցառումն անցկացվել է «Սփյուռքի տուն» կազմակերպության նախաձեռնությամբ և դրան մասնակցել են Ամերիկայում, Կանադայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում և այլ երկրներում բնակվող վրացիներ: Էմիգրանտները Իլիա Երկրորդին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել արտասահմանում գործող վրացական ծխական համայնքի նշանակությունը, հայտարարել, որ ծխական համայնքները և այնտեղ առկա կիրակնօրյա դպրոցները և տարբեր խմբակները օգնում են կապ պահպանել հայրենիքի հետ:

Հանդիպմանը ներկա էր Գորիի և Ատենիի միտրոպոլիտ Անդրիան:

«Հայրենիքը քաղցր է, մոր պես քաղցր: Դուք պետք է իմանաք, որ հայրենիքը սպասում է ձեզ: Աստված օրհնի ձեզ Վրաստանի հետ միասին»,- նշել է Իլիա Երկրորդը: