Իլիա Երկրորդը տարածել է Սուրբ ծննդյան ուղերձ
Իլիա Երկրորդը տարածել է Սուրբ ծննդյան ուղերձ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պաատիարք, Մցխեթա Թբիլիսիի գլխավոր եպիսկոպոսի և Բիճվինթային և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա II-ը տարածել է Սուրբ ծննդյան ուղերձ:

Ուղերձում Իլիա Երկրորդը դիմում է վրացիներին, աբխազներին, օսերին, հույներին, ուկրաինացիներին, ռուսներին, հայերին, եբրայացիներին, ադրբեջանցիներին, ուդիններին, եզդիներին, քրդերին, ինգուշներին, չերքեզներին, չեչեններին, լեկերին, Վրաստանում և դրա սահմաններից դուրս ապրող հայրենակիցներին և բոլոր ազգերին և ասում, որ Հիսուս Քրիստոսը հայտնվել է ժողովրդի համար, բոլորի հիվանդությունները և ցավերը բուժելու: